24.11.2024
Մերկելը շեշտել է ՌԴ-ի մեծ դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում
prev Նախորդ նորություն

Պոպով. Որոշակի փուլում Ղարաբաղը կվերադառնա բանակցային սեղան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ շրջանակային համաձայնագրի հասնելու հեռանկար կա, որը հետագայում կարող է վերածվել իրավաբանորեն պարտադիր փաստթղթի: Այսօր Интерфакс գործակալությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Իգոր Պոպովը:

Պատասխանելով հարցին, թե ինչ շանսեր կան, որ ԼՂ հարցի շուրջ նախագահների մակարդակով հանդիպումներից անցում կատարվի փորձագիտական մակարդակով պարբերական հանդիպումների՝ Պոպովը ասել է. «Փորձագիտական մակարդկով հանդիպումների անցնելու հնարավորությունը կախված է կողմերի՝ առանցքային հարցերի շուրջ առկա տարաձայնությունները հաղթահարելու եւ շրջնակային համաձայնագրի վրա դուրս գալու պատրաստակամությունից: Դրանից հետո հնարավոր կլինի խոսել փորձագիտական խմբերի ստեղծման, այդ թվում՝ ձեռք բերված համաձայնությունները իրավաբանորեն պարտադիր փաստաթղթի վերածելու մասին»:

Միաժամանակ, Պոպովը հայտնել է, որ մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել վերսկսել բանակցությունները էական նշանակություն ունեցող հարցերի շուրջ:

Պատասխանելով հարցին, թե «ինչպես է ռուսական կողմը վերաբերում Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի մեջ ներգրավելու առաջարկներին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թվի ավելացմանը, այդ թվում՝ Գերմանիայի հաշվին»՝ ռուսաստանցի համանախագահն ասել է. «Իսկապես, ներկա փուլում ղարաբաղցիները բանակցություններին ֆորմալ առումով չեն մասնակցում, սակայն այդ թեմային մեծ ուշադրություն է դարձվում Հայաստանում ու Ադրբեջանում համանախագահների հանդիպումների ժամանակ: Գտնում եմ, որ որոշակի փուլում, օրինակ, շրջանակային համաձայնագրի ձեռքբերումից հետո հնարավորություն կստեղծվի, որպեսզի նրանք վերադառնան բանակցային սեղանի շուրջ»: