3.10.2024
Փաշինյանի ձերբակալման բոլոր հիմքերը կան. Արսեն Բաբայան
prev Նախորդ նորություն

Միջազգային հանրության համար անընդունելի են Բաքվի գործողությունները. Փաշինյան

Ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողություններն ուղղված են ռազմական բախում հրահրելուն։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ԱԺ արտահերթ նիստում։


Նրա խոսքով, ադրբեջանական կողմը ծրագրել էր ռազմական բախման սադրանքի միջոցով առաջ շարժվել դեպի Հանրապետության խորքը եւ գրավել տարածքը Նախիջեւան տանող միջանցք ստեղծելու համար: «Բնականաբար, կարող էին տեղի ունենալ նաև այլ գործընթացներ, բայց այդ էսկալացիան կարող էր հանգեցնել մի իրավիճակի, որը շտկելը դժվար կլիներ», - հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը:


Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը գնացել է դիվանագիտական ճանապարհով՝ գործընթացը պահելով վերահսկողության տակ։ Նա ընդգծեց, որ կառավարությունը ցույց տվեց համակարգված, թիմային աշխատանք։ Արդյունքը դարձավ միջազգային հանրության միանշանակ դիրքորոշումը ադրբեջանական կողմի գործողությունների անընդունելիության և անօրինականության վերաբերյալ։


Այս համատեքստում նա հիշատակել է հայ ռազմագերիների վերադարձի մասին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը և վերջին պահին Հայաստանի տարածքային ամբողջականությանը սատարող կետը: Նա վստահ է, որ միջազգային հանրությունը համաձայնության է եկել Ադրբեջանի գործողությունների անընդունելիության վերաբերյալ։

Փաշինյանը հաստատել է. ԶԼՄ-ներում հրապարակված փաստաթուղթը իրական է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում