25.11.2024
Հայաստանի տարածքների վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ պետք է քննարկվի ԱԺ-ում. Քոչարյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանի ձերբակալման բոլոր հիմքերը կան. Արսեն Բաբայան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու բոլոր հիմքերը կան։ Այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։


«Ես վստահաբար պնդում եմ, որ վաղուց արդեն բոլոր հիմքերը կան կապիտուլյանտին հենց հիմա ձերբակալելու համար։ Եթե այս անգամ էլ իրավապահները դա չանեն, ապա ապագայում նրանք պետք է պատասխանատվությունը կիսեն այդ քաղաքական իշխանության հետ», - գրել է Բաբայանը Facebook-ի իր էջում։


Հարցի գինը


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության նիստում հաստատել է, որ Երեւանը պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել Բաքվի հետ: Ընդ որում, նա հավաստիացրել է, որ փաստաթուղթը 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին։


«Եթե Ադրբեջանը իրագործում է մեր պայմանավորվածությունները և կատարի այն պայմանները, որոնց մասին մենք խոսում ենք, ապա այո, ես ստորագրում փաստաթուղթը», - ասել է նա՝ հավելելով, որ քանի որ բանակցությունները դեռ ընթանում են, կոռեկտ չէ հրապարակել է աշխատանքային փաստաթուղթը:


Ավելի վաղ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր Telegram-ալիքում հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման մասին Փաշինյանի, Պուտինի եւ Ալիեւի նոր հայտարարության տեքստը: Փաստաթուղթը, Միքայել Մինասյանի խոսքով, կստորագրվի մոտ ժամանակներս։