19.04.2025
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են ԼՂ հարցը
prev Նախորդ նորություն

USCIRF-ը մտահոգված է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարի «վերականգնմամբ»

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) խորապես մտահոգված է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարի վիճակով։ Այս մասին ասված է հանձնաժողովի՝ մայիսի 17-ին հրապարակված հայտարարության մեջ։


USCIRF հանձնակատար Նադին Մաենզան (Nadine Maenza) հայտարարել է, որ USCIRF-ը մտահոգված է կրոնական պաշտամունքի վայրերի ինտեգրման եւ պահպանման հաշվետվություններով:


«Նրանց թվում է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Հայ Առաքելական եկեղեցին, որի գմբեթները հանվել են «վերականգնման» պատրվակով՝ առանց հոգեւոր ժողովի մասնակցության», - ասել է նա:


Նրա խոսքով, թեև տաճարը վերականգնման կարիք ունի այն բանից հետո, երբ վնասվել է ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով, խիստ անհրաժեշտ է, որ նաև պաշտամունքի մյուս վայրերը պատշաճ կերպով վերականգնվեն եւ պահպանվեն:


2021 թվականի իր զեկույցում ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը Պետդեպարտամենտին կոչ է արել ուշադիր հետևել Ադրբեջանին, որը աչքի է ընկնում է դավանանքի ազատության կոպիտ խախտումներով:

Ռուդենկոն Իրանի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար