22.11.2024
Հայտնի է ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին եռյակը
prev Նախորդ նորություն

Հայաստան ժամանած Գագիկ Բեգլարյանը հանձնվել է Ազգային անվտանգության ծառայությանը

Ոստիկանությունը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել է հետախուզման մեջ գտնվող կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին։ Նրան տեղափոխել են Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին հայտնում են Հայաստանի ոստիկանությունից։


«Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով»,- նշված է հաղորդագրությունում։


Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։