24.11.2024
Փաշինյանը Ղրղզստանի նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Միրզոյանն ու Վոլոդինը քննարկել են երկկողմ հարաբերությունները և ԼՂ-ի շուրջ իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:


«Մեր հարաբերությունները միջխորհրդարանական շփումների շրջանակներում զարգանում են։ Մենք լավ գիտենք ոչ միայն միմյանց, այլ նաև այն գործընկերներին, ովքեր եկել են ձեզ հետ։ Դա խոսում է այն թեմաների քննարկման մեջ ընկղմվելու մասին, որոնք մեզ մոտ երբեմն կուտակվում են և լուծում են պահանջում», - ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է դիմել Վյաչեսլավ Վոլոդինը։


Պետդումայի նախագահը նշել է, որ կողմերն ակտիվորեն աջակցում են երկխոսությանը։


«Հասկանալի է, որ պանդեմիան հետք է թողնում։ Այժմ դա աստիճանաբար մնում է ետեւում. ուստի առաջիկայում, հուսով եմ, կհանդիպենք նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 1-ին», - ասել է Վյաչեսլավ Վոլոդինը։


Հանդիպման ընթացքում բարձրացվեց Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Երկուստեք նշվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը հակամարտության կարգավորման գործում։


«Մեր նախագահը շատ է արել, որպեսզի կանգնեցնի այդ հակամարտությունը, որը կարող էր վերածվել սարսափելի իրավիճակի», - ընդգծել է Վյաչեսլավ Վոլոդինը:


Արարատ Միրզոյանն իր հերթին նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապում են առանձնահատուկ, եղբայրական հարաբերություններ, որոնք հիմնված են դարավոր պատմության վրա։ «Դա ռազմավարական գործընկերների, դաշնակիցների հարաբերություններն են», - ասել է նա:


«Ես վստահ եմ, որ ոչ ոք չի կասկածում, որ այդ հարաբերությունները հետագայում դինամիկ կզարգանան և կամրապնդվեն", - ասել է Արարատ Միրզոյանը: