24.11.2024
ԱԳՆ.Գերմանիան մեծ ներդրում ունեցավ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը
prev Նախորդ նորություն

«Այբ» կրթական հիմնադրամի տնօրենը նշանակվել է պաշտպանության փոխնախարար

ՀՀ նախագահի հրամանագրով Դավիթ Փախչանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ: Փախչանյանը զբաղեցնելու է նաև պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը:

Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, Դավիթ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի և «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ՌԴ «Աերոսիբ» ընկերության գործադիր տնօրենը: Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն ստեղծվել էր 2015 թվականի նոյեմբերին: