23.11.2024
Դաշինքը պատրաստակամ է ստանձնել ամբողջական պատասխանատվություն. Իշխան Սաղաթելյան
prev Նախորդ նորություն

Վերակառուցվում են սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի հանրակրթական դպրոցները

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է որոշում՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով:


Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացման փուլում գտնվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում առաջնահերթ կարգով կառուցվում և վերակառուցվում են սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի հանրակրթական դպրոցական շենքերը։


Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու առավել վտանգավոր դպրոցական շենքեր ունեցող դպրոցների ցանկը։ Կառավարության որոշումներով հաստատվել է ծրագրի շրջանակում կառուցվելիք կամ ամրացվելիք դպրոցների ցանկը։ 2019-2020 թթ. ավարտվել են 6 դպրոցների շինարարական աշխատանքները, ներկայումս շինարարություն է իրականացվում 12 դպրոցում, 15 դպրոցում՝ նախագծային աշխատանքներ։


Կատարված ուսումնասիրություննների արդյունքներով ի հայտ են եկել հանրապետության բնակավայրերում էլ ավելի վատթար վիճակում գտնվող, առաջնահերթ լուծում պահանջող դպրոցական շենքեր։


Ծրագրի արյունավետ իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչների կողմից ևս մեկ անգամ ուսումնասիրվել են որոշումներով հաստատված Երևանի թիվ 188 հիմնական դպրոցի, ՀՀ Արարատի Այգեստանի միջնակարգ դպրոցի, ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատի թիվ 2 միջնակարգ դպրոցի, ՀՀ Լոռու մարզի Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոցի, ՀՀ Վայոց ձորի Վայքի հիմնական դպրոցի շենքերը և որպես առավել վտանգավոր 10 դպրոցներ։ Ըստ այդմ, առաջարկվում է փոփոխություններ կատարել՝ ցանկում ներառելով առավել վտանգավոր դպրոցները: