5.09.2025
Մենք Արցախի խնդիրը ժառանգել ենք փակուղային և նախապատերազմական վիճակում. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Երևանում երթուղայինում սպանություն է տեղի ունեցել՝ դիմակ չկրելու պատճառով

Այսօր՝ ապրիլի 14-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11.00-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում՝ թիվ 54 երթուղին սպասարկող «Գազել» երթուղայինում, դիակ է հայտնաբերվել:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստիկանները հետեւի նստարանին տղամարդու դի են հայտնաբերել։ Նախնական տվյալներով՝ տղամարդը մահացել է մեկ այլ ուղեւորի կրծքին դանակի հարվածից։ Այս պահին դեպքի վայրում կատարվում է զննում:


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն Ոստիկանությունը և քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հանդիսացող անձին հայտնաբերելու ուղղությամբ:


Դեպքի ականատեսները, որոնք հրաժարվել են խոսել տեսախցիկով, հայտնել են, որ սպանության պատճառը եղել է այն, որ սպանվածը խնդրել է իր կողքին նստած քաղաքացուն դիմակ հագնել, սակայն վերջինս հրաժարվել է, ապա դանակով հարվածել է նրան եւ դուրս եկել մեքենայից:

Վատ բանակցությունները տանում են դեպի ամենավատ պատերազմ. Նիկոլ Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը