23.11.2024
Մամուլի տեսություն. Հայաստանը կդադարի դասվել նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը Հայաստանին կապույտ ցեղասպանության վտանգի առաջ է փորձում կանգնեցնել

Ագրեսորը փորձում է իր կողմից բազմաթիվ թունավորման փաստերը քողարկել, որովհետև Ադրբեջանն այն պետություններից է, որ բազմաթիվ անգամ օգտագործել է քիմիական թունավոր զենք Արցախի բնակչության նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ դա եղել է նույնիսկ Խորհրդային միության տարիներին՝ Հեյդար Ալիևի օրոք, երբ վերջինս թունավորել է Ստեփանակերտի ջրային պաշարները.

«Ղարաբաղն աշխարհի մակարդակով առաջին տեղն էր գրավում երկարակյացների քանակով, բայց ներկայումս 100 հազար բնակչի թվով այդպիսի 142 մարդ կա: 1990 թվականին նրանք թունավորել են Ստեփանակերտի ջրամատակարարման ցանցը՝ գցելով այնտեղ շատ տոքսիկ քիմիական նյութ, որի հետևանքով մայրքաղաքի 1/3-ը զրկված էր ջրից, բոլոր ընտանիք կենդանիները մի քանի ժամվա ընթացքում կոտորվեցին, բազմաթիվ մարդիկ հոսպիտալացվել: Նույն բանն արվում էր նաև Շուշիի շրջանում, տարբեր այլ տեղերում»,- պատմեց Բաբայանը:

Ըստ պաշտոնյայի՝ այսօր, երբ Ադրբեջանը խոսում է Քարվաճառում, այսպես կոչված, հայկական ատոմակայանի թափոնների թափման մասին, ինչը իրականությանը չի համապատասխանում, այդպիսով հիմք է պատրաստում, որպեսզի վաղը, եթե ինչ-որ կերպ իրենք կարողանան այդ տարածքի վրա ազդեցություն գործել, անպայման կթունավորեն Արցախի գետերը: Իսկ այնտեղ, նշեց Դավիթ Բաբայանը, սկիզբ են առնում նախկին ԼՂԻՄ ջրային պաշարների 85 տոկոսը, Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը.

«Այսինքն ՝ ամբողջ Հայաստանը կանգնեցնում կապույտ ցեղասպանության վտանգի առաջ»,- հավելել է Բաբայանը:

Հիշեցնենք, օրերս Ադրբեջանի նախագահ Աօլիևը հերթական անգամ հայտարարել է, որ հայկական զինված ուժերը ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի բնակչության դեմ արգելված քիմիական զենք՝ ֆոսֆորային ռումբ են կիրառել: