26.07.2025
Ոստիկանությունը ձերբակալել է ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի կնոջը
prev Նախորդ նորություն

Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը, հետկեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն:

Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային): Նրա ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:

Որոնումները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբբրայիլ) շրջանում:


 

Հայաստանում կստեղծվեն մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին