8.06.2025
Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն
prev Նախորդ նորություն

Հայաստանում կստեղծվեն մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց երկրորդ ընթերցման ներկայացված Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին:


Փոփոխությունների փաթեթը ենթադրում է հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծում ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ մակարդակով։ Հեղինակների մտահղացմամբ՝ բարեփոխումների արդյունքում կապահովվի կոռուպցիայի գործերով մասնագիտական դատաքննություն, ինչն իր հերթին կնպաստի կոռուցպիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ փոփոխությունների փաթեթի ընդունումից հետո կառավարության նախաձեռնությամբ կատարվել են մի շարք բովանդակային և տեխնիկական փոփոխություններ: Հանձնաժողովը հավանություն է տվել կառավարության կողմից լրամշակված բարեփոխումների փաթեթը, հայտնում է աժ մամուլի ծառայությունից:


 

ԵՄ-ն և ԱՀԿ-ն առողջապահության նախարարությանն են նվիրաբերել 100 թթվածնի խտացուցիչ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին