Արդարադատության նախարարն ու գլխավոր դատախազը պետք է հրաժարական տան. պատգամավոր
ՀՀ արդարադատության նախարարը, գլխավոր դատախազը, ԱԱԾ և ՀՔԾ պատասխանատուները պետք է հեռացվեին զբաղեցրած պաշտոններից՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլոց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու լույսի ներքո։ Ներկա իրավիճակը գործող իշխանության անհետևողական և թույլ քաղաքականության արդյունք է։
Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, հայտարարել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Նրա խոսքով՝ ներկա իրավիճակը ցույց տվեց իրավական ոլորտում իրականացվող քաղաքականության լիակատար ձախողումը։ Նա վստահ է, որ երեկ արդեն տեղի ունեցածի լույսի ներքո Հայաստանի իշխանությունները պետք է «մի քանի պաշտոնյաների գլուծներ թռցնեն»։
«Կարծում եմ, որ մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ արդարադատության նախարարը, պետք է հեռացվեին զբաղեցրած պաշտոններից դեռ երեկ», - պարզաբանեց պատգամավորը։ Արդարադատության նախարարը պատասխանատվություն է կրում բարեփոխումների իրականացման համար, որոնք կոչված են ապահովելու դատական համակարգի առողջացումն ու անկախությունը:
Սակայն դատական համակարգն ու իրավապահ ոլորտը ցույց տվեցին, թե ինչպես հանցավոր դավադրության միջոցով կարող է տապալել 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության կանչելը։
Բաբաջանյանը նշեց, որ փաստացի գործ կա, կա երկրորդ նախագահի մեղքի 85 հատոր, բայց չկա մի հոդված, որով նա կարող է պատասխանատվության ենթարկվել:
«Դատական համակարգը բացահայտորեն ցույց է տալիս իր քաղաքական համակրանքը որոշակի ուժերի եւ գործիչների նկատմամբ։ Այդ որոշումը պատահականություն չէ, պատահական չէ ընտրվել նաև այն ընդունելու պահը։ Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի, դատական համակարգի եւ գլխավոր դատախազության գործողությունները հստակ քաղաքական նպատակ ունեն», - կարծում է պատգամավորը՝ հավելելով, որ դա դատական համակարգի պատասխանն է թույլ եւ թույլ գործող իշխանություններին։