23.11.2024
Լարսը բաց է. բեռնատարների կուտակումները նվազել են
prev Նախորդ նորություն

Ռուսաստանում կստեղծվի երկրում գտնվող օտարերկրացիների թվային պրոֆիլների միասնական բազա

Ռուսաստանում կստեղծվի օտարերկրյա քաղաքացիների հաշվառման միասնական տեղեկատվական հարթակը, որը ներառում է նրանց թվային պրոֆիլները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնից՝ գործակալության համապատասխան հարցմանն ի պատասխան։


Հարթակը միգրանտներին թույլ կտա պետծառայություններ ստանալ էլեկտրոնային տեսքով եւ օգտվել տեղեկատվական ծառայություններից, այդ թվում՝ երկրից ժամանակին հեռանալու անհրաժեշտության մասին տեղեկագրից: Թվային պրոֆիլը պարունակում է տեղեկատվություն Ռուսաստան ժամանած օտարերկրյա քաղաքացու իրավական կարգավիճակի մասին, նրա կենսաչափական տվյալները, բնակության վայրի եւ աշխատանքի մասին տեղեկությունները:


«2020-2022 թվականների պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի իրականացման միջոցառումների ծրագրով նախատեսված են աշխատանքներ տեղեկատվական կառույցի ստեղծման ուղղությամբ, այդ թվում ՝ միասնական տեղեկատվական պլատֆորմ, որը պարունակում է տվյալներ օտարերկրյա քաղաքացու մասին՝ թվային պրոֆիլի պահպանման հնարավորությամբ», - ասել է գործակալության զրուցակիցը:


Նրա խոսքով՝ թվային պրոֆիլը թույլ կտա օտարերկրյա քաղաքացուն էլեկտրոնային եղանակով պետական ծառայություններ ստանալ։


Բացի այդ, օտարերկրացիները թվային պրոֆիլի օգնությամբ կարող են աշխատանքային հարաբերություններ կնքել գործատուի հետ, հաստատել իրենց ուսումը, կատարել պարտադիր հարկային եւ այլ վճարումներ, օգտվել հարմար տեղեկատվական ծառայություններից, այդ թվում՝ տեղեկագրեր ստանալ թույլատրող փաստաթղթերի գործողության ժամկետի առաջիկա ավարտի, գտնվելու եւ Ռուսաստանի սահմաններից դուրս մեկնելու անհրաժեշտության մասին:


Միասնական տեղեկատվական կառույցի ստեղծման աշխատանքներն իրականացնում է թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցությունների նախարարությունը՝ ՆԳՆ-ի հետ համատեղ: