ՀԱՊԿ անվտանգության խորհրդի հերթական նիստը կկայանա այս տարեվերջին Տաջիկստանում
ՀԱՊԿ անվտանգության խորհրդի հերթական նիստը կկայանա այս տարվա չորրորդ եռամսյակի վերջում Տաջիկստանում: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում կատարելով Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ժամկետի մասին նշվել է ԱԳՆ ղեկավար Մուխթար Տլեուբերդիի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հանդիպման ավարտին:
«Հանդիպման ընթացքում նրանք մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ-ի ընթացիկ աշխատանքի վերաբերյալ, քննարկեցին հարցերի լայն շրջանակ կազմակերպության գործունեության բոլոր հիմնական ոլորտների մասին: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանը տեղի կունենա 2021 թվականի չորրորդ եռամսյակում Տաջիկստանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ղազախստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել կազմակերպության հետագա ամրապնդման համար:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մարտի 9-10-ը գտնվում է Ղազախստան: Ակնկալվում է, որ Զասին կընդունի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
ՀԱՊԿ-ը ստեղծվել է 2002-ին և միջազգային տարածաշրջանային կազմակերպություն է, որը Ղազախստանի հետ միասին ներառում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Ներկայումս կազմակերպությունը նախագահում է Տաջիկստանը: