23.11.2024
Վայոց ձորի փոխմարզպետը հրաժարական է ներկայացրել և միանում է Գլխավոր շտաբի հայտարարությանը
prev Նախորդ նորություն

Էդմոն Մարուքյանը ժամանել է կառավարություն Փաշինյանի հետ հանդիպման

"Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ժամանել է Կառավարություն, որտեղ կայանալու է նրա հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ:


VERELQ-ը հիշեցնում է, որ երկու օր առաջ Մարուքյանը հայտնել էր, որ հանդիպելու հրավեր է ստացել վարչապետից: Ավելի վաղ պատգամավորը Փաշինյանին առաջարկել էր հետ կանչել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը, ինչպես նաև պաշտոնում վերականգնել նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին: Ի պատասխան Մարուքյանը պատրաստակամություն է հայտնել իշխող ուժի հետ ստորագրել հուշագիր, ըստ որի՝ Փաշինյանի հրաժարականի դեպքում ԼՀԿ-ն չի առաջադրի վարչապետի իր թեկնածուին և չի սատարի այլ թեկնածուի՝ դրանով իսկ ապահովելով խորհրդարանի լուծարումը։