23.11.2024
Արա Այվազյանն ու Օլիվեր Վարհեիին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
prev Նախորդ նորություն

Փաշինյանը Մարուքյանին հանդիպման է հրավիրել

Նիկոլ Փաշինյանն այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին հրավիրել է հանդիպման: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։


Նա նշեց, որ հրավիրել է քննարկելու բոլոր առաջարկները։  


«Ես համաձայնությունս տվել եմ: Ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք»,– ասաց Մարուքյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Մարուքյանը Փաշինյանին առաջարկել էր հետ կանչել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը, ինչպես նաև պաշտոնում վերականգնել նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին: Ի պատասխան Մարուքյանը պատրաստակամություն է հայտնել իշխող ուժի հետ ստորագրել հուշագիր, ըստ որի՝ Փաշինյանի հրաժարականի դեպքում ԼՀԿ-ն չի առաջադրի վարչապետի իր թեկնածուին և չի սատարի այլ թեկնածուի՝ դրանով իսկ ապահովելով խորհրդարանի լուծարումը։