24.11.2024
Էդմոն Մարուքյանն ԱԺ նախագահին խորհուրդ տվեց հրաժարական տալ
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք և 5 մահ

Մարտի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172456 դեպք, որոնցից 163738-ն` առողջացած, 3200-ը` մահվան ելքով:


Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4700 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 736590 թեստավորում:


Այսպիսով` երեկ կատարվել է 2951 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք, այսինքն՝ դրական է ախտորոշվել կատարված թեստերի շուրջ 8 տոկոսը: Նշվում է, որ մեկ օրում առողջացել է 227 մարդ և գրանցվել 5 մահվան դեպք:


«Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 818 է», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ: