8.04.2025
Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ մտել են կառավարության մասնաշենք
prev Նախորդ նորություն

Իշխանությունից պահանջում ենք զերծ մնալ փորձառու հրամանատարներին հեռացնելու քայլերից. ԳԱԱ

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ ժողովրդի ու զինվորականության վստահությունը վայելող փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից։ Այս մասին հայտնում է ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունը։


«Վարչապետը, հանդես գալով Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու մասին միջնորդությամբ, վտանգում է տարածաշրջանում ստեղծված փխրուն խաղաղությունը, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այն դեպքում, երբ այսօր էլ որպես հայրենաբնակ հայության անվտանգության գլխավոր երաշխավոր շարունակում է մնալ Հայոց բանակը։Խորապես գիտակցելով պահի լրջությունը՝ իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ մեր ժողովրդի ու զինվորականության վստահությունը վայելող փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից»,- ասվում է հայտարարությունում։


Ըստ Գիտությունների ազգային ակադեմիայի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի իշխանությունները «ոչ միայն լուրջ քայլեր չեն ձեռնարկել ստեղծված աշխարհաքաղաքական ծանր իրավիճակից երկիրը դուրս բերելու ուղղությամբ, այլև անհեռատես նոր քայլերով խորացրել են ընդհանուր ճգնաժամը»։


 


 

Հեռանում եմ Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից և միանում ԳՇ հայտարարությանը. Մուրադյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը