25.05.2025
Երեւանում տղամարդը պատանդ է վերցրել երեխային. ոստիկանությունը բանակցում է
prev Նախորդ նորություն

Խաղաղություն կարող է լինել միայն առանց հաղթողների ու պարտվողների․ Արվազյանը՝ Զարիֆին

Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:


Նրա խոսքով, Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն:


«Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար», - ասել է ԱԳ նախարարը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Երևանում մեկնարկել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարների առանձնազրույցը: Մինչ Երևան ժամանելը Զարիֆը այցելել է Բաքու և Մոսկվա, որտեղ քննարկման առանցքային հարցերից մեկը եղել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։


 

Ժամն է գոտեպնդվելու և ոգեշնչելու մեր հայորդիներին. Ադամ Բարրոյի մարդասիրական միջոցառումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան