25.11.2024
Էկոնոմիկայի նախարարն Իրանում մասնակցել է գործարար համաժողովի
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է Սփյուռք-Հայրենիքի փոխհարաբերությունները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ քննարկել է հայկական Սփյուռքի փոխհարաբերությունները հայրենիքի հետ, Արցախում բնակարանաշինության եւ անօթեւան մնացած քաղաքացիների խնդիրների լուծման հարցերը:


ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հարությունյանը բոլորի ուշադրությունը հրավիրել է հայրենի հողում իրենց ապագան կառուցելու ձգտող տասնյակ հազարավոր արցախցիների աջակցության անհրաժեշտության վրա:


"Միայն համահայկական ջանքերով հնարավոր կլինի վերականգնել և զարգացնել Արցախը, և այս առումով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեղ և համակարգված աշխատանքը պարտադիր պայման է", - նշված է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:


Սինանյանն իր հերթին ընդգծել է, որ արցախահայությունը միայնակ չէ, և կենսական խնդիրների լուծման գործում կիրականացվեն համապատասխան համատեղ աշխատանքներ:


ԼՂՀ կառավարության տվյալներով ՝ պատերազմի արդյունքում 40 հազար մարդ զրկվել է օթևանից։ Դրանք 121 բնակավայրի բնակիչներ են, որոնք անցել են ադրբեջանական կողմի հսկողության տակ ։