25.11.2024
Այվազյանն ու Լավրովը քննարկել են հայ ռազմագերիների հայրենադարձման առաջնահերթությունը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը ենթակա չէ հրապարակայնացման. Ավինյանի գրասենյակ

Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են եւ ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։


«Ռազմագերիների հարցով ցանկացած խնդրի Հայաստանը մոտենում է ամենայն պատասխանատվությամբ եւ զերծ է մնում ձեւակերպումներից, որոնք կարող են վնասել մեր հայրենակիցների արագ եւ անվտանգ հայրենադարձման գործընթացին:


Ինչ վերաբերում է գերիների մասով հայկական կողմի ներկայացրած ցուցակներին, ապա դրանց թվային տվյալների խորհրդապահական բնույթը հաշվի առնելով, հարկ է սոսկ տեղեկացնել, որ դրանք ներկայացվել են պարբերաբար՝ մի քանի փուլով՝ ըստ թարմացումների: Ընդ որում՝ դեռեւս դեկտեմբեր ամսին ռուսական կողմին եւ ԿԽՄԿ փոխանցվել են ամբողջական ցանկերը:


Հայաստանում եւ Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են, որոնք ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը»,- ասվում է հաղորդագրությունում։