24.11.2024
Գևորգյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությանը
prev Նախորդ նորություն

Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները շարունակվում են

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:


Ստեփանակերտի արվարձանների ականազերծման եւ մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս զինծառայողների անվտանգությունն ապահովել պայթյունավտանգ աշխատանքներ կատարելիս եւ ցանկացած եղանակային պայմաններում պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը:


2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից գործողությունների անցկացման ժամանակ չպայթած ռազմամթերքից մաքրվել է մոտ 479,2 հա տարածք, 182,8 կմ ճանապարհ, 710 շինություն, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 23 հազար պայթյունավտանգ առարկա:


Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չգործած ռազմամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված հրաձգարանում: Այն ռազմամթերքը, որն անհնար է տարհանել, ոչնչացվում է տեղում՝ պայթեցման աշխատանքները կատարելիս ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները: