23.11.2024
Արա Այվազյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են գերիների անվտանգ հայրենադարձման հարցերը
prev Նախորդ նորություն

Արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում միջադեպերը մեծ ռիսկեր են պարունակում. Աբրահամյան

Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տարբեր բնույթի միջադեպեր են գրանցվում՝ հիմնականում անկանոն կրակոցներից մինչև քաղաքացիական մեքենաների նկատմամբ սադրանքներ։


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։


«Առաջին հայացքից դրանք լոկալ բնույթի, փոքր դեպքեր են, սակայն հստակ ցուցիչ են առ այն, որ անվտանգային խնդիրները սրվելու մեծ ռիսկեր են պարունակում և սցենարային տարբեր զարգացումներ կարող են ունենալ։


Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նույնիսկ այսքան ահռելի մարդկային և տարածքային կորուստների պայմաններում գլխավոր խնդիրներից մեկի՝ անվտանգության հստակ երաշխիքների հարցը չլուծեց, ավելին՝ այդ հարցերը տարբեր ժամանակային կտրվածքով առավել սուր բնույթ են կրելու»,- գրել է Աբրահամյանը։