22.11.2024
Հաստատվել է կորոնավիրուսի 324 նոր դեպք, գրանցվել 14 մահ
prev Նախորդ նորություն

Արցախ են վերադարձել 47 հազար 475 փախստականներ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները ուղեկցել են փախստականների հերթական շարասյունը, որոնք Լեռնային Ղարաբաղում վերադարձել են իրենց տները Հայաստանի Հանրապետության տարածքից:


ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ավտոբուսներով Երեւանից Ստեփանակերտ է տեղափոխվել 188 փախստական: Ընդհանուր առմամբ, մշտական բնակության վայրեր են վերադարձել 47 հազար 475 փախստականներ։


Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները:


Բացի այդ, իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա դիտարկում և վերահսկողություն քսաներեք դիտարկետերում:


Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:


Ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: