23.11.2024
Հրաժարվել կոմպլեմենտար քաղաքականությունից, բարելավել ՌԴ հետ կապերը. փորձագետներ
prev Նախորդ նորություն

Հրաժարվել Ցեղասպանության և Արցախի ճանաչունից. Թուրքիայի հետ հարաբերությունների գնի մասին

Արտաքին քաղաքական օրակարգից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի հանումը և ոչ միայն։ Սա այն գինն է, որը ըստ միջազգային հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանի, ստիպված կլինի վճարել Հայաստանը, եթե ցանկանում է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։


Նա նկատում է, որ իշխող վերնախավի ներկայացուցիչները շատ են խոսում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին: Ըստ այդմ նա հիշեցնում է.


«Հիշեցնեմ, որ Թուրքիան դեռևս 90-ականներից առաջ է քաշել և չի հրաժարվում հետևյալ նախապայմաններից.


1. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից դուրսբերում՝ այսինքն չանաճումից հրաժարում:


2. ՀՀ-կողմից Թուրքիայի սահմանի (տարածքային ամբողջականության) ճանաչում։


3. ՀՀ կողմից Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջի բացակայության վերաբերյալ հստակ հայտարարություն:


4. ՀՀ Անկախության հռչակագրի վերախմբագրում:


5. Զինանշանի վրայից Արարատ լեռան պատկերի հեռացում:


6. Արցախի ամբողջական վերադարձ Ադրբեջանին»:


Նրա խոսքով, սա այն գինն էր, որ Հայաստանը պետք է վճարի, եթե ցանկանում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել:


«Փաստ է նաև, որ իշխանությունները բանակցելու հմտություններ, բարոյական իրավունք և երես ունենալ չեն կարող: Էնպես որ, ավելի լավ է չսկսեն:


Չնայած, եթե 6-րդ կետն արել են՝ մնացածն էլ կանեն...», - կարծում է նա:


Զարգացման թուրքական վեկտորի մասին


ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանը պետք է երկխոսություն սկսի Ադրբեջանի հետ «ապագայի պատկերը բարելավելու համար»:


Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կապիտուլյացիան ընդունի եւ առաջ շարժվի։ Պատգամավորը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ դիվանագիտական կապերի հաստատումը «կարող է փոխել ապագայի պատկերը»:


Չնայած քննադատության տարափին՝ Քոչարյանը որոշել է կանգ չառնել ձեռք բերածի վրա։ Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «հնարավոր է, որ մենք մտածենք Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալու մասին, քանի որ այն տարածաշրջանում ամենախոշոր խաղացողներից մեկն է»:


Նրա խոսքով, եթե դա տեղի չունենա, «մենք դատապարտված ենք պատերազմի ՝ պատկերացում չունենալով դրանց արդյունքների մասին»։


Նման դիրքորոշում հայտնեց նաև ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը։ Մասնավորապես, նա ներկայացրել է այն հնարավորությունները, որոնք ներքին տնտեսությունը կստանա տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում՝ համաձայն Ղարաբաղի վերաբերյալ Նոյեմբերի 9-ի հայտարարության։


Քերոբյանի խոսքով, երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի համար «կբացվեն թուրքական նավահանգիստները, հնարավոր է, ադրբեջանական շուկա բացվի մեր ապրանքների համար եւ մեր շուկան Ադրբեջանի համար»:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարում է, որ «այդ ծանրությունից (Ղարաբաղի համար վերջին պատերազմի հետևանքներից – խմբ.) մենք կարող ենք լավատեսությամբ դուրս գալ ապագայի համար»։ Նրա խոսքով, «Հայաստանի իշխանությունները պետք է աշխատեն, որպեսզի երկրի սահմանները դադարեն լինել ռազմաճակատի գիծ եւ դառնան իսկական պետական սահմաններ»:


Ընդդիմության արձագանքը


Այն ժամանակ, երբ դեռ արյուն է թափվում, քանի դեռ մենք չենք կարողանում վերադարձնել մեր գերիներին, նման պայմաններում խոսել Ադրբեջանի հետ առևտրային և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, ոչ միայն անբարոյական է և սրբապղծություն, այլև դավաճանություն։ Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։


Նրա խոսքով, եթե մենք հիմա խոսում ենք առեւտրային եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, ապա փաստացի ընդունում ենք, որ ծեծելով մեզ կարելի է ստիպել անել այն, ինչ մյուսները ցանկանում են:


«Այսինքն՝ մենք թույլ ենք, անպաշտպան, և մենք խոնարհվում ենք նրանց առաջ։ Նման արշավների վրա կառուցված պետությունը երբեք չի ապահովի իր քաղաքացիների անվտանգությունն ու բարգավաճումը», - ասել է Վազգեն Մանուկյանը։