24.11.2024
ՀԿԵ-ն ավարտել է Երևանի ՋԷԿ-ի նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումները
prev Նախորդ նորություն

Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են. ԱԳՆ

Մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:


"Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ",- ասված է ԱԳ նախարարության մեկնաբանության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 27-ին համացանցում տեսանյութեր տարածվեցին, որ ադրբեջանական զինուժը մուտք է գործել Սոթքի հանքի տարածք: Այդ լուրերը պաշտանության նախարարության մամուլի ծառայությունը, ինչպես նաև վարչապետի խոսնակը հերքեցին: Ժամեր անց, սակայն, ասուլիսի ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը հայտնեց, որ հանքավայրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման շրջանակում կիսվում է երկու պետությունների միջև: