23.11.2024
ՄԻՊ-ի աշխատակիցները մեկնել են ոստիկանություն Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելու համար
prev Նախորդ նորություն

Հացադուլին միացել է 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը. Գեղամ Մանուկյան

Նոյեմբերի 23-ից կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հայտնում է, որ այդ ակցիային միացել է 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը:


«Ցավով տեղեկացնում եմ, որ հակառակ մեր բոլոր հորդորներին, հացադուլին միանալու որոշում է կայացրել նաև 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը։ Նա անդրդվելի էր։ Միայն պայմանավորվեցինք, որ կգիշերի տանը»։


Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանի հետ հացադուլ են անում նաև ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը, ՀՅԴ-ական Գարիկ Ավետիսյանը։