23.11.2024
ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ զինադադարից հետո կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքի ապահովման համար
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 984 նոր դեպք, 23 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 984 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 118870 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 468081 վերջին մեկ օրում` 2530 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 38253 պացիենտ. մեկ օրում նվազել է 1526-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 78343 անձ` վերջին մեկ օրում 2478 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 1811 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 463 է: