25.11.2024
ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքի և շրջակա գյուղերի ուղղությամբ կրակ չի վարել. ՊՆ
prev Նախորդ նորություն

Իսլամական ահաբեկչությունը բոլորի ընդհանուր թշնամին է. Մերկել

Իսլամական ահաբեկչությունը բոլորի ընդհանուր թշնամին է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է ՏԱՍՍ-ը:


Համապատասխան հայտարարությունը, որն արվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գիշերը տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ, Twitter-ում տեղադրել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը.


«Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է: Այս մարդասպանների և նրանց դրդողների դեմ պայքարը մեր ընդհանուր պայքարն է», - ասված է հայտարարության մեջ:


Մերկելը նաև ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: