25.11.2024
Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Իրանի ԱԳ նախարարությունների միջև
prev Նախորդ նորություն

Կապանի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են. Արծրուն Հովհաննիսյան

Կապանի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են։ Այդ մասի հոկտեմերի 30-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:


«Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից կրակ արձակվել է այս ուղղությամբ․ կան կոնկրետ հետևանքներ»,-հայտնեց նա՝ հավելելով, որ հակառակորդի կողմից ֆոսֆորային արկերի և միջոցների կիրառությունը դեռ ուսումնասիրվում է։


«Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվել են մարդկանց դեմ արգելված զինատեսակներ, և սա պետք է լինի աշխարհի ուշադրության կենտրոնում։ Արցախի հայությունը ենթարկվում է ագրեսիայի Ադրբեջանի կողմից, և եթե որևէ մեկը այսքանից հետո աշխարհի ցանկացած մասում կարծում է, որ Արցախը չունի լեգիտիմ իրավունք՝ Ադրբեջանի տարածքում նշելու և ոչնչացնելու թիրախները, որտեղից իրականացվում է ագրեսիան Արցախի հայության դեմ, ապա պետք է այս ամենի մասին ուղղակի մտածի»,-ասաց նա։


Հովհաննիսյանի խոսքով, եթե Ադրբեջանի խոշոր քաղաքներում տեղակայված ռազմական տարբեր օբյեկտներից, մասնավորապես՝ այն օդանավակայաններից, որտեղ Ադրբեջան և Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող տեխնիկա կա, իրականացվում է ագրեսիա Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, ապա Արցախի լիարժեք իրավունքն է թիրախավորելու և ոչնչացնելու այդ օբյեկտները։


Այսօր՝ վաղ առավոտյան, ավելի վաղ, քան սովորաբար լինում է, Ադրբեջանի ԶՈՒ-երը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղություններով, ասաց Արծրուն Հովհաննիսյանը։


«Նախ հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ։ Անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ»,- ասաց նա։


Հովհաննիսյանի խոսքով՝ ամբողջ օրը մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ։


«Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, մեր ԶՈՒ-երը ունեն որոշակի դիրքային առավելություններ։ Բայց մարտերը շարունակվել են, և հստակ որևէ բան այս ուղղության մասին նշել այս պահին չեմ կարող»,- ասաց նա։


Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին գործընթացներ։


«Առաջինը՝ Մարտունի-Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել բավականին ինտենսիվ մարտ գործողություններով։ Հիմնականում ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ, այլ գրոհիչ խմբերի՝ հրետանու բավական խիտ կրակի ներքո։ Մեր ԶՈՒ-երը չեն ընկրկել, դիրքային որևէ փոփոխություն այս պահին այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են»,- տեղեկացրեց նա։


Հովհաննիսյանը հայտնեց, որ նախկինում բազմիցս նշված գյուղերի ուղղությամբ (Շուշիի մերձակա անտառապատ գյուղերի ուղղությամբ), չնայած լավ ցուցանիշներ ենք արձանագրել, մարտերը շարունակվում են։


«Փոքր խմբավորումները մեկ այս անտառում, մեկ մյուսում, մեկ այս բնակավայրում, մեկ մյուսում հայտնվում են, կորչում են, նահանջում են, նորից են փորձում, նորից են գալիս»,- ասաց նա։


Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ իրենց ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ ահաբեկչական հրոսակախմբերը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս, ականադաշտերը հաղթահարելու կենդանի, առաջին շարքի մեր բնագծերը, պատնեշները հաղթահարելու միջոց։


Պատերազմը, Հովհաննիսյանի խոսքով, սաստկությունը կորցրել է, բայց եթե առանձին տեղերում բախումներ են լինում են, լինում են հրետանու, օդուժի և այլ միջոցների կիրառությամբ։


«Հիմնականում քիչ է կիրառվում զրահատեխնիկա, որովհետև մեր հրետանային և հակատանկային միջոցները գրեթե ամեն մի խոշոր թիրախ անմիջապես ոչնչացնում են»,- ասաց նա։