26.11.2024
Թշնամին հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում
prev Նախորդ նորություն

Հաստատվել է կորոնավիրուսի 973 նոր դեպք, 254 մարդ առողջացել է, մահացել 16 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 973 նոր դեպք, 254 մարդ առողջացել է: Մահացել է 16 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1 228 է: Դրական է կատարված թեստերի 44,2 տոկոսը։


Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.


Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 78 810
Առողջացածներ - 51 162
Փաստացի բուժվողներ -26 113
Ընդհանուր թեստեր - 379 541
Մահվան ելքեր - 1 196
Մահվան ելքեր այլ պատճառով –339


Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից են, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 82 (կին), 93 (տղամարդ), 83 (կին), 56 (կին), 70 (կին), 73 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 74 (կին), 79 (տղամարդ), 93 (կին), 71 (կին), 74 (կին), 84 (կին) և 55 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


"Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 339 է", - ասված է հայտարարության մեջ: