19.10.2025
Երեկ Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտի հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, կան ավերածություններ

Գիշերը ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել:

Ինչպես հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ՝ զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել:

Ընդհանուր վնասների չափկը ճշտվում է:

Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց:




 

Վիրավոր Ստեփանակերտը. թշնամու ձեռագիրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան