29.03.2024
ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հաղթանակը հեշտ չի տրվելու, այն ծանր է ու կախված է յուրաքանչյուրիցս. Հովհաննիսյան

Մեր գոյության այս ծանր պատերազմում հաղթանակը այլընտրանք չունի, սակայն հաղթանակը հեշտ չի տրվելու, այն ծանր է ու կախված է յուրաքանչյուրիցս։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:


"Ամեն մեկիցս առանձին ու անհատական է կախված հաղթանակը։ Ամեն մեկս պիտի հարց տանք թէ ինչ ենք արել հաղթանակի համար։ Ամեն օր պիտի ինքներս մեզ հարց տանք։ Սիրելի եղբայրներ ավտոմեքենայի վրա ՀՀ եռագույնը գցելով ու հայրենասիրական երգի բարձր ձայնով Երևանում քշելով չեք նպաստում հաղթանակին։ Իմ ուսանողուհիները կանանց ջոկատ են կազմում, դա է հաղթանակին միտված ուղիղ քայլը։ Նարի Սյունին կոնկրետ քայլ է անում հաղթանակի համար։ Երեկ մի գեղանի օրիորդ լացակումաց ինձ աղաչում էր, որ իրեն մահապարտի հանձնարարություն տայի։ Այդ հայուհուն արժանի երիտասարդներ եղեք։


Վեր կացեք և քայլ արեք մեր գոյության պատերազմի համար։ 18-25 տարեկան զինվորներն ու սպաները արդեն 20 օր բոլորիս համար արհամարհում են մահը, արժանի լինենք նրանց",- գրել է նա։

Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կկասեցնի Ադրբեջանի և Թուրքիայի  գործողությունները. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար