24.04.2025
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 49 զինծառայող
prev Նախորդ նորություն

Հունաստանի արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:


"Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը", - ասված է հայտարարության մեջ:

Հարավում ծանր ու համառ մարտեր են. Արծրուն Հովհաննիսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար