27.11.2024
Քանի մարդ է զոհվել ՀՀ-ում Ադրբեջանի ագրեսիայից. գլխավոր դատախազություն
prev Նախորդ նորություն

Մարտունիում ռմբակոծության հետեւանքով վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա: Փոքրիկի վիճակն արդեն կայուն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աստվածամայր բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։


«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա: Փոքրիկի վիճակն արդեն կայուն է:


Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նա վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում:


Շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն, գտվում է անձնակազմի խիշտ ուշադրության տակ:


Մարտունի քաղաքի ռմբակոծության հետեւանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է»,- գրել է նա։