1.05.2025
Արցախում սպանվել է 20 խաղաղ բնակիչ, վիրավորվել ավելի քան 100-ը. Արցախի օմբուդսմեն
prev Նախորդ նորություն

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը. Փաշինյան

Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար՝ ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

"Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:

Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում",- գրել է Փաշինյանը։


Վարչապետը նաև լուսանկարներ է հրապարակել աշխարհի տարբեր անկյուններից Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի դեմ բողոքի ցույցերից:



 

Դիմելու եմ ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը. Արայիկ Հարությունյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով