25.11.2024
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
prev Նախորդ նորություն

Բանակցությունների ընթացքում բոլոր հատվածներում շարունակվել են մարտական գործողությունները

Այսօր վաղ առավոտից մարտական գործողությունները վերսկսել են նոր թափով՝ ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում։ Հյուսիսում այսօր նույնիսկ առավել շատ մարտեր են ընթացել քան նախորդ օրը, սակայն ավելի համառ են եղել հարավային ուղղությամբ ընթացող մարտերը։


Արցախի տեղեկատվական շտաբից ամփոփել են անցնող օրը.

Հայկական ԶՈՒ-երը շարունակում են դիմադրել հակառակորդի հարձակողական նկրտումներին՝ hետ շպրտելով նրանց ելման դիրքեր։ Այս պահին թեժ մարտերը շարունակվում են։

Ջաբրայիլի, Հադրութի և մի քանի այլ շրջանների գրավման վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ավելին՝ այսօր Հադրութից հյուսիս ընկած տարածքներում ակտիվ մարտական գործողություններ չեն ընթացել։

Այսօր ցերեկվա ընթացքում շարունակվել է հրթիռակոծվել Ստեփանակերտ քաղաքը։

Մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է, և հաճախ իրականությունը չի զեկուցվում երկրի բարձրագույն ղեկավարությանը։

Նախիջևանի հատվածում համեմատաբար հանգիստ վիճակ է, չկան մարտական գործողություններ։

Բանակցությունների անցկացման ընթացքում ռազմաճակատի բոլոր հատվածներում շարունակվել են մարտական գործողությունները՝ առանց որևէ փոփոխության։