28.11.2024
Նորօրյա հերոսներ
prev Նախորդ նորություն

Պողոսյանը պարզաբանել է, թե ինչու է ՊԲ-ն առաջնագծի որոշ ուղղություններում ետ քաշել զորքերը

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը նոր գրառում է կատարել.


"Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի.


ա) խուսափի ավելորդ զոհերից,
բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։

Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։

Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու",- գրել է նա։