27.11.2024
Ադրբեջանը հող է նախապատրաստում պատերազմի աշխարհագրության ընդլայնման համար. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Արցախում արդեն 18 խաղաղ բնակիչ է սպանվել. ՄԻՊ

Արցախում հակառակորդի հրետակոծությունների հետեւանքով մինչ այսօր սպանվել է 18 խաղաղ բնակիչ։ Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ, Մարտակերտ քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում եւ Մեծ շեն համայնքին հարակից վայրում։ Այս մասին ասված է Արցախի ՄԻՊ-ի միջանկյալ զեկույցում։


Նշվում է, որ մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ շուրջ 80 մարդ, որից 60–ը՝ լուրջ վնասվածքներ: Նրանցից 48-ը տղամարդիկ են, 12-ը` կանայք, որոնք բեկորային հարվածների հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ստորին եւ վերին վերջույթների, դեմքի շրջանում։


«Ադրբեջանը ծանր հրթիռներով ու ավիացիոն ռումբերով ռմբակոծել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակելի շենքերը, որի հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում, ըստ նախնական տեղեկությունների, արձանագրվել է երեք զոհ եւ 10 վիրավոր, որոնց վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:


Մարդիկ մահացել ու վնասվածքներ են ստացել արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետեւանքով, որոնք ադրբեջանական ԶՈւ–ն կիրառել է խաղաղ բնակչության նկատմամբ»,– ասված է զեկույցում:


Պաշտպանի գրասենյակը հրապարակել է նաեւ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի զոհ դարձած քաղաքացիական անձանց տվյալները` 03.10–ի դրությամբ.


1. Լեսմոնյա Ստեփանյան, 1941թ., քաղաք Հադրութ,


2. Վիկտորյա Գեւորգյան, 2011թ., քաղաք Մարտունի,


3. Էլլադա Բալայան, 1961թ., քաղաք Մարտունի,


4. Էրիկ Գրիգորյան, 1996թ., քաղաք Ստեփանակերտ,


5. Լյուբա Մամունց, 1957թ., քաղաք Մարտակերտ,


6. Լարիսա Մամունց, 1959թ., քաղաք Մարտակերտ,


7. Հրանտ Խաչատրյան, 1955թ., քաղաք Մարտակերտ,


8. Գրիշա Նարինյան, 1992թ., քաղաք Մարտունի,


9. Արմեն Հովսեփյան, 1985թ., քաղաք Մարտունի,


10. Վալերիկ Դադայան, 1956թ., քաղաք Մարտունի,


11. Ինքնությունը եւ ծննդյան տարեթիվը դեռեւս չպարզված, քաղաք Մարտունի,


12. Ինքնությունը եւ ծննդյան տարեթիվը դեռեւս չպարզված, Ալաշան բնակավայր,


13. Ռուզաննա Հովհաննիսյան, ծննդյան տարեթիվը դեռեւս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,


14. Հովիկ Աղաջանյան, ծննդյան տարեթիվը դեռեւս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,


15. Ինքնությունը եւ ծննդյան տարեթիվը դեռեւս չպարզված, քաղաք Ստեփանակերտ: