Հյուսիային ուղղությամբ ադրբեջանական ուժերն անցել են լայնածավալ գործողությունների. ՊՆ
Առավոտյան հյուսիային ուղղությամբ ադրբեջանական ուժերն անցել են լայնածավալ հաձակողական գործողությունների: Այդ մասին ասյօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ հակառակորդը կիրառում է մասնավորապես ավիացիոն, հրետանային եւ հրթիռային հարվածներ են հասցրել: «Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր», - ասել է նա՝ հավելելով, որ հստակ պետք է ֆիքսենլ, որ կիրառվում են բազում միջոցներ, այդ թվում հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակի հրետանի:
«Մեր ԶՈՒ ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են, ունենք բնականաբար, զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք: Հակառակորդը եւս կրել է կորուստներ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ զրահատեխնիկայի», - ասել է նա:
Նա նաև հիշեցրել է, որ գիշերը ընթացել են ինտենսիվ մարտեր, սակայն դրանք չեն եղել նույն ինստենսիվությամբ, ինչպես ընթացել են երեկ: «Բայց տեղ-տեղ եղել են նաեւ հրետանային հրետակոծություններ», - ասել է նա: