Ասելիքս շատ է ու ոչ միայն ՍԴ, այլև խորքային գործընթացների վերաբերյալ. Թովմասյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ՍԴ որևէ դատավորի հետ որևէ թեկնածության հարց չի քննարկել։
«Ենթադրում եմ, որ որոշակի անդամներ միմյանց հետ որոշակի քննարկումներ կատարում են, բայց այս այդ ամեն ինչից տեղյակ չեմ»,- ասաց Թովմասյանը։ Նա նաև ենթադրեց, որ կլինեն մի քանի թեկնածուներ և հիշեցրեց, որ քվեարկությունը գաղտնի է լինելու: Իսկ ահա իր հետագա ճակատագրի մասով Թովմասյանն ասաց, որ ամենը կախված կլինի իրավիճակից, կոնկրետ գործից ու հանգամանքներից:
«Ինչ ասել եմ՝ դրա տերն եմ, այդ ամբողջը ես ցանկացած ֆորմատով՝ երկրի ներսում, թե դրսում, շարունակելու եմ անել»,- ավելացրեց Թովմասյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք շարունակում է պնդել, որ ՍԴ շուրջ զարգացումները հակասահմանադրական են, Հրայր Թովմասյանը նշեց՝ ասելիք շատ ունի ու ոչ միայն այս գործընթացի, այլև շատ ու շատ այլ խորքային գործընթացների վերաբերյալ: Բայց դրան կանդրադառնա այլ ձևաչափով: