«Աէրոֆլոտ»-ի գիշատիչ գների պատճառը ՔԱԿ-ի անգործությունն է. Հակոբ Ճաղարյան
Վերջին 2-3 օրերի ընթացքում ակնհայտ դարձավ, որ ռուսական ԱԷՐՈՖԼՈՏ ավիաընկերությունը Երևանից թռիչքների համար առաջարկում է գիշատիչ գներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
"ՖԲ օգտատերերը կցել էին ֆոտոներ, մի ուղղությամբ մինչև 357.000 ՀՀ դրամ արժողությամբ...
Տեղեկացնում եմ, որ դա տեղի է ունենում ՀՀ ավիացիոն իշխանություների բացարձակ անգործության պատճառով:
Տեղեկացնեմ նաև, որ միջազգային կարգավորումները նախատեսում են այսպիսի իրավիճակ, մեծ ընկերությունների կողմից ամբողջ շուկան, կամ նրա մի սեգմենտը մոնոպոլիզացնելուն ուղղված քայլերի դեպքում: Եվ առաջարկում են համապատասխան գործառույթներ` երկրի տնտեսական շահը և ուղևորների ազատ տեղաշաժի իրավունքը պահպանելու:
Ստորև ներկայացնում եմ ICAO doc. 9626-ի 4.3 գլխից մի հատված, որը կոչվում է «ԳԻՇԱՏԻՉ ԳՆԵՐ»:
Տարիֆների կարգավորմանն է նվիրված նաև մի ամբողջ փաստաթուղթ ICAO doc. 9587.
Ավելացնեմ, որ գները ԳԻՇԱՏԻՉ լինում են ոչ միայն իրենց թանկությամբ, այլ նաև էժանությամբ: Վերջինս օտագործվում է մրցակիցներին շուկայից դուրս մղելու համար:
Բայց դրանից որևէ երկրի` օդային տեղափոխումների տարիֆների կարգավորման իրավունքները , և սեփական շուկան կարգավորելու պարտականությունները չեն նվազում:
Այսպիսի դեպքերում ՀՀ Ավիացիոն իշխանությունները (եթե նրանք գոյություն ունեն) իրավասու են դուրս ՎՌՆԴԵԼ գիշատիչին և արգելել այդ ընկերության մուտքն ինքնիշխան պետության տարածք: Ինչպես դա արեց հարևան Վրաստանը:
Իրենց անելիքն ունեն նաև ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Բայց գլխավոր գործողն այստեղ պետք է լինի ՔԱԿ-ը", - ասված է հայտարարության մեջ: