23.11.2024
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 174 նոր դպք, 210 առողջացում և մեկ մահ
prev Նախորդ նորություն

Անհրաժեշտ որոշում կկայացվի, որպեսզի երեխաները օր առաջ լիաթոք շնչեն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ դպրոցներում երեխաների կողմից դիմակ կրելու պարտադիր պահանջին:


Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը շարունակվում է բարելավման վիճակում գտնվել, սակայն առաջիկայում ռիսկային շրջան է՝ այդ դինամիկան խախտելու ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է, որի շրջանակում էլ կայացվել են որոշ որոշումներ.


«Այդ որոշումները միանշանակ չեն ընդունվում մեր հանրության կողմից, մասնավորապես այն պատճառով, որ դպրոցում երեխաները պետք է դիմակ կրեն: Ուզում եմ արձանագրել, որ մենք պարտադրված ենք անել նման քայլեր, որ թույլ չտանք, որպեսզի վերադառնանք համաճարակային վիճակին: Որոշումները, որոնք կայացվում են, վերաբերում են ոչ միայն ուրիշների, այլև մեր երեխաներին՝ մեր երեխաները ո՛չ դպրոցներում, ո՛չ մանկապարտեզներում, ո՛չ էլ որևէ այլ տեղ արտոնյալ չեն, և մենք կգնանք այդ ճանապարհով», - ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ իրավիճակը մշտապես մոնիթորինգ կարվի և դրա արդյունքում համապատասխան անհրաժեշտ որոշում կկայացվի, որպեսզի երեխաները օր առաջ լիաթոք շնչեն:


Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ վերջին 20 օրում Հայաստանում արձանագրվում է օրական 200-ից պակաս կորոնավիրուսի վարակման նոր դեպքեր, թեև ամեն օր արվող թեստերի թիվը աննախադեպ բարձր է: