24.11.2024
«Կինը կինոյում» թեմայով ֆիլմերի բացօթյա կինոդիտում և քննարկում «Ֆրեսկոյի»  շրջանակներում
prev Նախորդ նորություն

Անգամ գերության մեջ հնարավոր է ողջ աշխարհին ապացուցել ճնշման ու կտտանքների փաստը. Պողոսյան

Անգամ գերության մեջ հնարավոր է դերն այնպես կատարել, որ հնարավոր լինի ողջ աշխարհին ապացուցել ճնշման ու կտտանքների փաստը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:


«Հիմա մենք պետք է կարողանանք անել ամեն ինչ, օգտագործել տեսագրությունն ու մեր ողջ ուժը նրան հետ բերելու համար։ Իսկ դա կարող է լինել ոչ արագ, բայց գիտակցված քայլերի հերթականությամբ ու միայն ուժ գործադրելով։


Այո, թշնամու հանդեպ անզիջում եմ, բայց աշխարհի ու բնության օրենքները դեռ ոչ ոք չի չեղարկել՝ ուժն է ծնում իրավունք և ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր լինելու»,-գրել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեցին բեմադրված մի տեսանյութ, որում գերեվարված սպա Գուրգեն Ալավերդյանը «խոստովանում է»: Այսպես, Ալավերդյանը մի քանի անգամ կրկնում է «գրավյալ Քարվաճառ» արտահայտությունը, հայտնում է, որ իր հրամատար Վազգեն Վարդանյանի հետ «դիվերսիոն հարձակումներ է իրականացրել»:


Ամբողջությամբ Ալավերդյանի «խոստովանությունը» վերաշարադրելն անիմաստ է, քանի որ ուշադիր նայելով սպայի դեմքին՝ կարելի է եզրակացնել, որ նա ինչ-որ տեքստ է կարդում, ընդ որում, ոչ միշտ է դա ստացվում, նա կմկմում է՝ կարծես ցանկանալով ինչ-որ բառ լավ տեսնել:  


Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանը Ալավերդյանին մեղադրանք է առաջադրել մի շարք հոդվածներով, որոնց համաաձայն նրան ցմահ ազատազրկում է սպառնում: