20.04.2025
ՊԲ-ն Ադրբեջանի քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները երբևէ չի թիրախավորել
prev Նախորդ նորություն

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիեն Քլարկ-Հաթթինգին (Marianne Clark-Hattingh):


Հանդիպմանը մասնակցել է նաև տիկին Նունե Սարգսյանը, որ ամիսներ առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան:


Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց խնամքի, առողջության և կրթական խնդիրների լուծման գործում:


Տիկին Մարիեն Քլարկ-Հաթթինգն ասել է, որ ուրախ է հանդիպել Երեխայի իրավունքների արտակարգ պաշտպանի հետ: Նա վերահաստատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց բարօրության ապահովման ուղղությամբ:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների վերաբերյալ:


Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերին՝ միաժամանակ առաջարկելով իրագործել համատեղ նոր ձեռնարկներ:

Պայթյունի վայրում կատարվում են քննչական գործողություններ. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար