30.10.2026
Վարչապետն աշխատանքային այցով գտնվում է Գեղարքունիք մարզում
prev Նախորդ նորություն

Շահագործման է հանձնվել հատուկ վտանգավոր վարակների համար նախատեսված առաջին դիահերձարանը

Հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել միջազգային չափանիշներին համապատասխան հատուկ վտանգավոր վարակների ժամանակ դիահերձումները կազմակերպելու համար նախատեսված ՀՀ-ում առաջին դիահերձարանը:


Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» Կոտայքի մարզային բաժնի դիահերձարանի շենքն այժմ հագեցված է ժամանակակից սարքավորումներով։


Այն բաղկացած է երկու առանձին դիասրահից` համապատասխանաբար երեք և մեկ սեկցիոն սեղաններով, որոնցից մեկը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակներից, այդ թվում կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների` դատաբժշկական փորձաքնության նպատակով դիահերձման համար։

Մեկնարկում է Ֆրեսկո միջազգային փառատոնը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ