22.07.2025
Ադրբեջան են ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը
prev Նախորդ նորություն

Ձերբակալվել է Սերբիայում Ադրբեջանի դեսպանը

Սերբիայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է խոշոր գումար յուրացնելու եւ բյուջետային միջոցները վատնելու կասկածանքով: Ինչպես հաղորդում է "ՌԻԱ Նովոստին", այս մասին օգոստոսի 13-ին հայտնել Է Ադրբեջանի պետանվտանգության ծառայության մամուլի ծառայությունը:


«Ձերբակալվել է Սերբիայում, Չեռնոգորիայում և Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը։ Նա մեղադրվում է բյուջետային միջոցների խոշոր գումարի ոչ նպատակային ծախսման, փողերի յուրացման եւ այլ իրավախախտումների մեջ։ Էլդար Հասանովը ձերբակալվել է որպես կասկածյալ հետաքննության ընթացքում։ Քրեական գործը գտնվում է քննության փուլում։ Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի քրեական գործի քննության մասին», - հայտնել է Պետանվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։


 

Արցախի հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին