4.06.2025
Ճարտարապետները ներկայացրեցին
prev Նախորդ նորություն

ԼՂ-ի ողջ սահմանի երկայնքով ընթանում են մարտեր. Ադրբեջանը բացահայտ հարձակում է սկսել

"Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ", - հայտնում է ԼՂ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը:

Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: "ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում", - ասված է հաղորդագրությունում:

Ըստ Times.am-ի տեղեկությունների, հայկական կողմը անցել է հակահարձակման՝ թշնամուն պատճառելով մարդկային մեծ կորուստներ։ Ըստ ՊԲ մեր զրուցակցի, ադրբեջանցի զինծառայողների դիակները գտնվում են հենց հայկական մարտական դիրքերին հարող տարածքներում։ Հայտնի է դարձել նաև, որ Հայոց բանակի ՀՕՊ ստորաբաժանումներն ադրբեջանական ռազմական ուղղաթիռ են խոցել։
Արցախում վիրահատվել են հրետակոծման հետևանքով վիրավորված երեխաները
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով