20.04.2025
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք
prev Նախորդ նորություն

Հայաստանը գնել է «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի խմբաքանակ. նախարար

Հայաստանը գնել է «Ռեմդեսիվիր» հակավիրուսային դեղամիջոցի խմբաքանակ, որը շուրջ 10 օրից կհասնի Հայաստան։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Նա տեղեկացրեց, որ այս պահին բանակցություններ են ընթանում ռուսական «Авифавир» դեղամիջոցը ձեռք բերելու համար, ինչպես նաև արդեն իսկ Ճապոնիայից ստացվել է «Фавипиравир»-ը, որն առաջիկայում կսկսեն օգտագործել։


Նախարարը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին կմիանան նոր հիվանդանոցներ:  


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ «Ռեմդեսիվիր» հակավիրուսիային դեղամիջոցի զանգվածային կլինիկական փորձարկումները հաստատել են դրա միանշանակ արդյունավետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: 


 


 

Քիմ Քարդաշյանը կոչ է արել օգնել Հայաստանում կորոնավիրուսից տուժած փոքր բիզնեսներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար